Ուկրաինայի ՆԳՆ-ը հերքել է Կիևում ցուցարարների դեմ հրաձգային զենք կիրառելը
Украинская правда-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ՆԳՆ-ը հերքել է Կիևում ցուցարարների դեմ հրաձգային զենք կիրառելը: Այս մասին հայտարարել է ՆԳՆ-ի՝ հասարակական կապերի վարչության պետ Սերգեյ Բուրլակովը: Նա ընդգծել է, որ հունվարի 22-ի բախումների վայրում ընդհանրապես չի եղել հրաձգային զենք:
Ուկրաինական մամուլի պնդմամբ՝ ցուցարարների ու ոստիկանների միջև վերջին բախումներում զոհվել է 3-4 ցուցարար: ՆԳՆ-ն իր հերթին հայտնել է, որ որևէ դիպուկահար չի եղել բախման վայրում: