 
                        Պոլսահայ լուսանկարիչը յուրօրինակ պատասխան է տվել իր մահվան մասին լուրեր տարածողներին
 
                                    Թուրքական Akşam թերթի փոխանցմամբ՝ օրեր առաջ երիկամային անբավարարության պատճառով հիվանդանոցում հայտնված պոլսահայ հանրահայտ լուսանկարիչ Արա Գյուլերը պատասխանել է սոցցանցերում իր մահվան մասին շրջանառվող լուրերին:
Գյուլերն այդպիսի լուրեր տարածողներին պատասխանել է հենց հիվանդանոցի մահճակալից՝ ցույց տալով երեք մատի հայտնի կոմբինացիան, ինչը տեղադրվել է Twitter-ի նրա միկրոբլոգում: Նշվում է, որ Գյուլերի առողջական վիճակը գնալով բարելավվում է:
Արա Գյուլերը Ստամբուլում ծնվել է 1928 թվականի օգոստոսի 16-ին (85 տարեկան): Նրա լուսանկարների մեծ մասը տեղ են գտել Ֆրանսիայի, Գերմանիայի ու ԱՄՆ-ի տարբեր թանգարաններում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        