Հայկական «Վիքիպեդիայում» հոդված է ստեղծվել հայրենիքի պաշտպան Արմեն Հովհաննիսյանին մասին
Հայրենիքի պաշտան, սերժանտ Արմեն Հովհաննիսյանի մասին հայկական «Վիքիպեդիայում» հոդված է ստեղծվել: Նա իր սեփական կյանքով հայրենիքը պաշտպանեց`ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցումից հայկական տարածք, և դարձավ հերոս:
«Վիքիպեդիայում», մասնավորապես, գրված է. «2014 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր:
Ադրբեջանցիները գիշերը հարձակվել են մեծ խմբով, սակայն Արմենը նկատել է դիվերսանտներին, զգուշացրել մեր զինվորներին և սկսել դիմադրությունը: Նույնիսկ ծանր վիրավոր վիճակում նա չի ընկրկել և շարունակել է դիմադրությունը: Դա հայկական ուժերին հնարավորություն է տվել արագ կազմակերպվել և դեն շպրտել թշնամուն, պատճառելով մեծ քանակի կորուստներ»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ.