Գարեգին Չուգասզյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանության երրորդ քարտուղար Սեյեդ Ջաֆառ Աղաիի հետ
                                    2014 թ. հունվարի 22-ին Նախախորհրդարանի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանի և Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության երրորդ քարտուղար Սեյեդ Ջաֆառ Աղաիի միջև:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-իրանական հարաբերությունների հեռանկարը և հնարավորությունները տարածաշրջանային ու միջազգային վերջին զարգացումների համատեքստում:
«Նախախորհրդարան»
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    