20 հազար եվրո` ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության Ստրասբուրգ այցի համար

«ՀԺ»-ն գրում է. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) հայաստանյան պատվիրակության յուրաքանչյուր անդամի գործուղումը Ստրասբուրգ արժենում 2500 եվրո, դրա մեջ մտնում է ճանապարհածախսը, օրապահիկը և հյուրանոցի գումարը: Այսինքն, պատվիրակության հիմական կազմի 4 անդամների մասնակցությունը ԵԽ ԽՎ լիագումար նիստերին հարկատուներիս վրա նստում է 10 հազար եվրո, իսկ եթե մասնակցում են նաև փոխարինող կազմի 4 անդամները՝ 20 հազար եվրո: Հունվարի 27-ին մեկնարկելիք ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանին Ստրասբուրգ են մեկնելու պատվիրակության բոլոր 8 անդամները: Նրանք Աժ միջանցքներում փորձում են արդարանալ, թե կարևոր ելույթ են ունենալու: Հետաքրքիր է։ Այս ամբողջ ընթացքում պատվիրակության ՀՀԿ-ական անդամ Նաիրա Կարապետյանն ընդհանրապես Ստրասբուրգում ելույթ չի ունեցել, մեկ այլ ՀՀԿ-ական էլ՝ Արփինե Հովհաննիսյանը, ընդաենը 1 ելույթ է ունեցել՝ նվիրված շիաներին։

Մանրամասները «Հայկական Ժաանակի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս