 
                        Վրաստանի վարչապետն այսօր մեկնում է Դավոս
 
                                    Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին այսօր կմեկնի Շվեյցարիա, ուր և կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական 44-րդ ֆորումին, որն անցկացվելու է հունվարի 22-25-ին:
Դավոս մեկնող վրացական պատվիրակությունը գլխավորելու է Գարիբաշվիլին, դրանում ընդգրկվել են նաև փոխվարչապետ, էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին, արտգործնախարար Մայա Փանջիկիձեն և այլք: Պլանավորված է, որ Վրաստանի վարչապետը ելույթ է ունենալու Դավոսում, ինչպես նաև ֆորումի շրջանակներում անցկացնելու է մի շարք հանդիպումներ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        