«Դոգը» պնդում է, որ ինքն է դիմում գրել եւ հեռացել աշխատանքից. NEWS.am
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի արդեն նախկին տեղակալ Վարդան Ղուկասյանը, ով հայտնի է «Դոգ» մականունով, ինքն է դիմում գրել եւ հեռացել աշխատանքից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Վարդան Ղուկասյանը:
Նա հայտնել է, որ պարզապես հոգնել է այդ համակարգում աշխատելուց, որեւէ այլ խնդիր չկա: Իսկ թե ինչով է այսուհետ զբաղվելու Վարդան Ղուկասյանը, առայժմ հայտնի չէ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: