Բաժիններ՝

Փաստաբանը քաղբանտարկյալ է համարում Վոլոդյա Ավետիսյանին. Ազատություն

Խարդախության մեղադրանքով արդեն 4 ամիս կալանքի տակ պահվող ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանը վերաքննիչ ատյանում բողոքարկել է իր պաշտպանյալի կալանքը երկարացնելու մասին վերջին որոշումը: Անցած շաբաթ, հիշեցնենք, դատարանը երրորդ անգամ բավարարել էր քննիչի միջնորդությունը՝ կալանքի ժամկետը երկարացնելով ևս երկու ամսով:
Փաստաբան Արա Զաքարյանն «Ազատության» հետ զրույցում նշել է, որ սա դատարանի հերթական ապօրինի որոշումն է, որը հակասում է թե’ Վճռաբեկ դատարանի, թե’ Եվրոպական դատարանի` մի շարք գործերով հայտնած իրավական դիրքորոշումներին։

«Հերթական անգամ բացահայտորեն անտեսելով թե’ օրենքները, թե’ վերադաս դատական ատյանի հայտնած իրավական դիրքորոշումը` դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը», – ասաց նա` համոզմունք հայտնելով, որ դատարանը պարտավոր էր մերժել միջնորդությունը նաև հետևյալ հիմնավորմամբ. – «Քննիչը անհրաժեշտ ջանասիրություն չի ցուցաբերել գործը քննելիս, քանզի, ինչպես պարզվեց, նախորդ երկու ամսվա ընթացքում գործի ծավալը ավելացել է ընդամենը 9 էջով… Այսինքն` 60 օրվա ընթացքում քննիչը քրեական գործին տրամադրել է ընդամենը մի քանի ժամ ժամանակ… Փաստորեն, քննիչի անցած երկու ամիսների վատ աշխատանքի պատճառով այս դեպքում տուժում է ոչ թե քննիչը, այլ նրա գործելակերպի հետևանքով ճաղերի հետևում պահվող ազատամարտիկը»:

«Ցավոք սրտի, երբ փաստաբանները բազմաթիվ անգամ հայտարարում են, որ մեր դատարանները որպես այդպիսին արդարադատություն չեն իրականացնում, այլ ուղղակի նախաքննական մարմնի որոշումները հաստատում են, այսինքն` նոտարական գործառույթ են իրականացնում… դա հաստատվում է նաև այս գործով», – հայտարարել է Զաքարյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս