Սիրիայի քրդերն ինքնավարություն են հռչակել
Internet Haber-ի փոխանցմամբ՝ Սիրիայի քրդաբնակ տարածաշրջանի երեք կանտոններից (շրջան) Ջիզրեի կանտոնն այսօր հայտարարել է իր ինքնավարության մասին: Այն ունենալու է երեք պաշտոնական լեզու՝ արաբերեն, քրդերեն ու ասորերեն:
Բացի այդ, այն կունենա նախագահ և 22 նախարարից բաղկացած կառավարություն, որոնք էլ կղեկավարեն տվյալ մարզը: Առանցքային պաշտոնների բաշխումն իրականացվել է բնակչության ընդհանուր քանակում էթնիկ խմբերի ցուցանիշին համապատասխան:
Ջիզրեի նախագահ է ընտրվել Էքրեմ Հեսոն (քուրդ), իսկ փոխնախագահներ՝ Էլիզաբեթ Ջեվրիյեն (ասորի) և Հուսեն Էզեմը (արաբ): Ակնկալվում է, որ Ջիզրեից հետո իրենց ինքնավարության մասին կհայտարարեն նաև մյուս երկու կանտոնները՝ Աֆրինն ու Քոբանին:
Փորձագետներն ընդգծում են, որ դա շատ վտանգավոր երևույթ է 20 միլիոն քրդական բնակչություն ունեցող թուրքերի համար: