Բաժիններ՝

Վերջին օրերին Կիևում բժիշկների օգնությանն է դիմել մոտ 1500 ցուցարար. ակտիվիստ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին օրերին Կիևում գրեթե 1500 մարդ դիմել է այսպես կոչված ազգային դիմակայության («Եվրամայդան») շտաբի բժշկական ծառայությանը և այսպես կոչված բժշկական օգնության մոբիլ բրիգադներին, որոնք շրջում են քաղաքի կենտրոնում կառուցված բարիկադների մոտ:

Այս մասին հայտարարել է «Եվրամայդանի» բժշկական ծառայության համակարգող Օլե Մուսիյը: Նրա խոսքերով՝ բուժօգնություն ստանալու համար իրենց դիմածների մոտ 80 տոկոսը վնասվածքներ է ստացել մարմնի, ձեռքերի ու ոտքերի շրջանում: Ակտիվիստն Առողջապահության նախարարությանը կոչ է արել հետաքննել տվյալ փաստերը և ընդգծել է, որ իրենք տուժածների տվյալները չեն ներկայացնելու իրավապահներին:

Կիևում ցուցարարների ու ոստիկանների միջև բախումները շարունակվում են հունվարի 19-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031