Վարդան Պետրոսյանի գործով նախաքննությունը մոտենում է ավարտին

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը քրեական վերաքննիչ դատարան է բողոքարկել Վ. Պետրոսյանի կալանքը երկարացնելու մասին որոշումը: Նիկոլայ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քրեական վերաքննիչ դատարանը դեռ չի քննել իր բողոքը: Նշենք, որ դերասան Վարդան Պետրոսյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացվել էր դեկտեմբերի 30-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Ն. Բաղդասարյանը հայտնեց նաև, որ երեկ ինքն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրի Բաղդասարյանին, ով մերժել է միջնորդությունը:

Հիշեցնենք՝ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դատարան էր բողոքարկել Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշումը: Դատավոր Յուրի Բաղդասարյանը որոշում էր կայացրել այդ բողոքի քննությունն անցկացնել դռնփակ: Դատավորին ինքնաբացարկ հայտնելու պատճառը հենց այդ որոշումն էր: Մեզ հետ զրույցում Ն. Բաղդասարյանն ասաց, որ վթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը մոտենում է ավարտին. արդեն պատրաստ են դատահետքաբանական և ապրանքագիտական փորձաքննությունների եզրակացությունները. դրանք կհրապարակվեն նախաքննության ավարտից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս