Բաժիններ՝

2013 թվականին Վրաստանի տնտեսական աճը կազմել է 3.6 տոկոս. Խադուրի

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին կառավարության տնտեսական խորհրդի այսօրվա նիստում հայտարարել է, որ նախորդ տարվա հոկտեմբերին տնտեսական աճը կազմել է 4.1 տոկոս, նոյեմբերին՝ 8.1 տոկոս, իսկ դեկտեմբերին՝ նախնական տվյալներով՝ 8.5 տոկոս:

Խադուրին հավելել է, որ ելնելով այդ ցուցանիշներից՝ Վրաստանի տնտեսական աճի ցուցանիշը 2013 թվականին կկազմի 3.1 տոկոս. «Մարտին կհստակեցվեն գյուղատնտեսության ցուցանիշները, ինչը ենթադրաբար հնարավորություն կտա տնտեսական աճի ցուցանիշը հասցնել 3.5-3.6 տոկոսի»:

Խադուրին հույս է հայտնել, որ այդ միտումը կպահպանվի նաև 2014 թվականին և կկատարվի այդ կապակցությամբ Համաշխարհային բանկի կանխատեսումը, ըստ որի՝ 2014 թվականին Վրաստանում կգրանցվի 6.3 տոկոսանոց աճ: Նա ընդգծել է, որ նախորդ տարի արտահանումը մեծացվել է ավելի քան 20 տոկոսով, իսկ բացասարական վճարային հաշվեկշիռը նվազել է 500 միլիոն դոլարով, ինչը նույնպես հուսադրող է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս