Աշխարհը չի կարող լռություն պահպանել Սիրիայի դեպքում. Էրդողան
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում պետք է դադարեցվի արյունահեղությունը: Էրդողանի խոսքերով՝ աշխարհի բոլոր երկրները պետք է միավորեն ջանքերը՝ դադարեցնելու համար Սիրիայում առկա արյունահեղությունը:
Էրդողանի տվյալներով՝ Սիրիայում ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է 150.000 մարդ, և աշխարհը չպետք է լռի ռազմական այդպիսի հանցանքների առջև: Էրդողանի կարծիքով՝ աշխարհն այդ ամենի դեմ իր վճռական «ոչը» պետք է հայտնի «Ժնև 2» կոնֆերանսում: