Բաժիններ՝

Մարգվելաշվիլին կարևորել է թուրք-վրացական համատեղ նախագծերի իրագործումը

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երեկ Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մարգվելաշվիլին կարևորել է անդրազգային նախագծերը, որոնք չափազանց հաջող իրականացնում են Վրաստանն ու Թուրքիան.

«Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի դերն այդ նախագծերի իրագործման մեջ իսկապես դուրս է գալիս մեր տարածաշրջանի շրջանակներից: Դրանք փաստացիորեն այն նախագծերն են, որոնք մենք անում ենք միասին և որոնք դառնում են ողջ Եվրասիական մայրցամաքի սեփականությունը»:

Մարգվելաշվիլին նաև շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին՝ նախորդ տարի Թուրքիա այցելած վրացական հինգ պատվիրակություններին ընդունելու հետ, որոնք ուսումնասիրել են Իշխանիի ու Օշկիի տաճարների հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս