Վատիկանը մտադիր է հրապարակել Հոլոքոսթի ժամանակվա իր արխիվային փաստաթղթերը. The Sunday Times
Բրիտանական The Sunday Times թերթի փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մտադիր է գաղտնազերծել Վատիկանի արխիվում առկա տվյալների մի մասը, որոնք առնչվում են Հոլոքոսթի ժամանակ Հռոմեական կաթոլիկ եկեղեցու գործունեությանը:
Այս մասին բրիտանական պարբերականին հայտնել է Հռոմի պապի ընկեր, ռաբբի Աբրահամ Սկորկան: Նա մանրամասնել է, որ խոսքը գնում է Հոլոքոսթի ժամանակ Պիոս XII պապի կողմից ցուցաբերված օգնության մասին, երբ Վատիկանի ներկայացուցիչները նացիստներից թաքցրել են հրեաներին և նրանց հատկացրել են կեղծ անձնագրեր:
ՄԱԿ ԳԱ-ի որոշմամբ՝ 2006 թվականից Հոլոքոսթի զոհերի հիշատակի միջազգային օրը նշվում է հունվարի 27-ին: 1945 թվականի այդ օրը Խորհրդային բանակը մուտք գործեց Աուշվից-Բիրկենաուի (Օսվենցիմ, Լեհաստան) նացիստական խոշորագույն համակենտրոնացման (մահվան) ճամբար: