Բաժիններ՝

Կիևում շարունակվում են թեթևակի բախումները (ուղիղ միացում)

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Կիևի կենտրոնում թեթևակի բախումներ են գրանցվել ցուցարարների ու ոստիկանների միջև: Ցուցարարները ոստիկանների վրա նետել են քարեր ու մոլոտովյան կոկտեյլներ, իսկ իրավապահները նրանց դեմ կիրառել են արցունքաբեր գազ:

Նշվում է, որ ջրցան մեքենաների գործունեության հետևանքով մի շարք տարածքներ վերածվել են «սահադաշտի»: Ցուցարարների ձեռքերում կան փայտե մահակներ: Ընդհանուր առմամբ, բողոքի ակցիայի վայրում հավաքվել է մի քանի հազար մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս