Բաժիններ՝

Կայացավ Մարկ Սայաթելյանի հիշատակին նվիրված երգի և տեսահոլովակի պրեմիերան (տեսահոլովակ, լուսանկարներ)

Երկուշաբթի՝ հունվարի 20-ին, կայացավ Մարկ Սայաթելյանի հիշատակին նվիրված երգի եւ տեսահոլովակի պրեմիերան՝ հայ աստղերի կատարմամբ: Երաժշտության հեղինակը երգիչ Մարտ Բաբայանն է, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է, նկարահանման աշխատանքներին աջակցել է Արմեն Պետրոսյանը` Մենչը: Երգում են Քրիստինե Պեպելյանը, Զարուհի Բաբայանը, Արամոն, Սոնան, Սիլվա Հակոբյանը, Արամեն, Մհերը, Արմենչիկը եւ այլք, իսկ ջութակի պարտիան նվագում է Մարկի մտերիմ ընկեր Էդգար Հակոբյանը:

Գաղափարը Տարոն Պողոսյանինն է, որը տեսահոլովակի պրոդյուսերն է.«Երբ ինձ ասաց այդ մասին, մի քանի րոպեում գրեցի մեղեդին: Ցավոք, Մարկի հետ չհասցրի շատ մտերմանալ, քանի որ նա իրեն շատ մոտ չէր թողնում: Մի անգամ ասաց` «Մարտ, քեզ սիրում եմ որպես մարդ ու որպես արտիստ», նրա խոսքերը շատ հաճելի էին: Իմ երգացանկից նա սիրում էր «Обнимаю» երգը, իսկ «Музыка»-ն հատուկ էի գրել` իմանալով, որ կհավանի այդ ոճը, ինչի մասին ինձ հայտնեց մեր վերջին աշխատանքի ժամանակ… Մեկ ժամ հետո նրան շտապօգնության մեքենայով տարան հիվանդանոց…, – պատմում է երգի համահեղինակ Մարտ Բաբայանը, ավելացնելով,- Շնորհակալություն Տարոն Պողոսյանին, մենք տեսել ենք` ինչպես էր նա պայքարում Մարկի կյանքի համար: Այս հոլովակը ստեղծվել է Մարկի հարազատների ու նրան սիրող մարդկանց համար: Շնորհակալ եմ այն երգիչներին, որոնք համաձայնեցին ու միացան մեր նախագծին»:

Հիշեցնենք, որ Մարկ Սաղաթելյանը մահացել է հուլիսի 31-ին, ժամը 12:30-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնում: Հայաստանի գլխավոր անեսթեզիոլոգ Անատոլի Գնունու փոխանցմամբ՝ Մարկի հիվանդությունն անբուժելի էր, նա մահացել է՝ գիտակցության չգալով: Մարկն այդ գիշեր պետք է մեկներ Գերմանիա՝ բուժզննում անցնելու համար, սակայն առողջական վիճակի վատթարացման պատճառով այցը հետաձգվել էր: Մարկ Սաղաթելյանի մասին հիշողությունները միշտ վառ կմնան բոլորիս սրտերում, քանի որ նա այն մարդկանցից էր, ում բոլորս համարում էինք մեր ընտանիքի անդամ, մեր ընկեր եւ բարեկամ:

Mark7

Կարդացեք նաև

Mark4

Mark2

Mark1

Mark

Mark5

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս