Իրանը դադարեցնում է մինչև 20 տոկոս ուրանի հարստացումը

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն այսօր դադարեցնում է մինչև 20 տոկոս ուրանի հարստացումը: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

Վերջինիս խոսքերով՝ Իրանը հունվարի 20-ին անելու է կարևոր քայլ և դադարեցնելու է մինչև 20 տոկոս ուրանի հարստացումը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախորդ տարվա նոյեմբերի 24-ն Իրանի ու «Վեցյակի» միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումն ուժի մեջ է մտնելու 2014 թվականի հունվարի 20-ից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031