 
                        Ուղիղ միացում՝ Ազատություն հրապարակից
 
                                    Քիչ առաջ՝ ժամը 14-ին, Ազատության հրապարակում մեկնարկեց «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» նախաձեռնության հրավիրած հանրահավաքը, որին, ինչպես հայտարարել են՝ մասնակցելու են նաև ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների անդամ պատգամավորները:
Հավաք-երթի նպատակներն են.
1. Եվս մեկ անգամ իրազեկել հանրությանը օրենքի հակասահամադրականության, հակասոցիալական կետերի մասին,
2. Ցույց տալ ՀՀ ղեկավար մարմիններին մեր համախմբվածությունը, կազմակերպվածությունը, պայքարելու պատրաստակամությունն ու վճռականությունը,
3. ՍԴ-ից պահանջել կասեցնել, այնուհետև հակասահմանադրական ճանաչել օրենքը:
Հանրահավաքը ՍիվիլՆեթի միջոցով կարող եք դիտել ուղիղ միացումով:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        