Բաժիններ՝

Տիմոշենկոյին մերժել են ազատազրկման պայմանների մեղմացման հարցում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին մերժել են ազատազրկման պայմանների մեղմացման հարցում: Այդպիսի որոշում երեկ ընդունվել է Կաչանովի ուղղիչ հիմնարկի հանձնաժողովը:

Հանձնաժողովի նիստին մասնակցել են նաև Տիմոշենկոն ու նրա փաստաբանները: Նիստը տևել է մոտ կես ժամ: Արդյունքում հանձնաժողովը միաձայն որոշել է տեղափոխության հարցում մերժել Տիմոշենկոյին:

Հանձնաժողովը որոշել է ուշադրության արժանացնել այն փաստը, որ նախկին վարչապետը միջազգային բժշկական հանձնաժողովի որոշմամբ 2012 թվականի մայիսից ցայժմ գտնվում է բուժհիմնարկում: Ընդհանուր առմամբ, ողջ ազատազրկման ընթացքում Տիմոշենկոն կալանավայրում գտնվել է միայն երեք ամիս:

Տիմոշենկոյին 2011 թվականի հոկտեմբերին դատապարտել են 7 տարվա ազատազրկման՝ Ռուսաստանի հետ գազային համաձայնագրեր կնքելիս իր լիազորությունները գերազանցելու համար: Դրանից հետո Տիմոշենկոյին ուղարկել են Խարկովի կալանավայր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս