ԱԷՄԳ-ի պատվիրակությունն այսօր ժամանում է Իրան
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ի պատվիրակությունն այսօր ժամանում է Իրան՝ նախապատրաստելու համար Իրանի ու «Վեցյակի» միջև ձեռք բերված ժնևյան պայմանավորվածությունների իրագործումը:
Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը: ԱԷՄԳ-ի մամլո քարտուղար Ջիլ Թյուդորը նախօրեին հայտարարել է, որ գործողությունների ընդհանուր պլանի իրագործման համար պետք է տարվեն անհրաժեշտ պատրաստություններ:
Իրանի ու «Վեցյակի» միջև նախորդ տարվա նոյեմբերին ձեռք բերված ժնևյան պայմանավորվածություններն ուժի մեջ են մտնում հունվարի 20-ին: