Ստեղծվել է 3D տպիչ, որը կարող է տուն «թխել» 24 ժամվա ընթացքում
Կալիֆոռնիայի գիտնականները համոզված են, որ հեռու չէ ժամանակը, երբ մեկ օրում հնարավոր կլինի բազմահարկ շենք կառուցել: Հսկայական 3D տպիչի օգնությամբ արդեն հնարավոր է բետոնե տուն կառուցել 24 ժամվա ընթացքում, հաղորդում է RT-ն:
Հսկա տպիչի հեղինակը Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Բերոկ Հոշնեվիսն է: Նրա հայտնագործության շնորհիվ հնարավոր է իսկական բնակելի տուն ունենալ, միայն թե հարկավոր է քարթրիջը լիցքավորել բետոնի զանգվածով:
Սարքը հսկայական մեքենա է, որը լիցքավորվում է բետոնով, եւ համակարգչով նախապես պատրաստված նախագծով շերտ առ շերտ սկսում կառուցել շենքը: