Բաժիններ՝

Սիրիական ընդդիմության առաջնորդը ստացել է «Ժնև 2» կոնֆերանսին մասնակցելու հրավեր

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի Ազգային դաշինքի առաջնորդ Ահմեդ ալ-Ջարբան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունից հրավեր է ստացել՝ մասնակցելու համար հունվարի 22-ին պլանավորված «Ժնև 2» կոնֆերանսին:

Այս մասին հայտարարել է Ազգային դաշինքի ղեկավարի խորհրդական Մունզեր Ակբիկը: Նա ընդգծել է, որ իրենք ստացել են գրավոր հրավեր, ինչը տեղի է ունեցել մի քանի օր առաջ: Նշվում է, որ Ազգային դաշինքը դեռ վերջնական որոշում չի կայացրել «Ժնև 2»-ին մասնակցելու հարցում: Այդ հարցում հստակություն կարող է մտցվել վաղը:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան սիրիական ընդդիմությանը սպառնացել են զրկել աջակցությունից, եթե վերջին հրաժարվի մասնակցել «Ժնև 2» կոնֆերանսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031