Բաժիններ՝

Գյուղապետը կվերականգնի եզդիների գերեզմանները․ քանդողը հերքում է, թե պատգամավորի բարեկամն է

Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի գյուղապետ Անդրանիկ Պետրոսյանը խոստացել է վերականգնել եզդիական գերեզմանատունը եղանակների տաքանալուց հետո։

Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Սինջար եզդիների ազգային միավորում» կազմակերպության ներկայացուցիչ Բորիս Թամոյանը: Նրա խոսքով՝ գյուղացիները, ինչպես նաև ողջ եզդիական համայնքը հետևողական են լինելու, որպեսզի գերազմանատունը վերականգնվի:

Օրեր առաջ կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են գյուղ, զրուցել գյուղացիների և գերազմանատանը վնաս հասցրած գործարարի՝ Սերյոժա Գրիգորյանի որդու հետ, տեսել` ինչ վիճակում են գերեզմանները:

Ըստ Բորիս Թամոյանի՝ գործարարի կողմը հերքում է, որ գերեզմանատունը քանդել են։ Գևորգյանի որդու խոսքով՝ խաղողի այգին վերանորոգելուց գերեզմանի մի քանի քար է ջարդվել՝ ոչ դիտավորությամբ: Գրիգորյանները հերքել են նաև այն, որ իրենք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Գրիգորյանի բերակամներն են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս