Մուրաբայի միջից թմրանյութ են հայտնաբերել. մեղադրվում է «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալը

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերի 20-ին կշարունակվի «Կոշ» քրեակատարողական հիմնարկի կալանավորի գործով դատական նիստը:

Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, «Կոշ» քրեակատարողական հիմարկի դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պատիժը կրելու ընթացքում, 2013թ. սեպտեմբերի 3-ին, տեղեկանալով, որ իր հետ պատիժ կրող դատապարտյալ Ասատրյանին պետք է հանձնուք ուղարկվի, նրան խնդրել է որպիսի նրա հանձնուքի հետ միասին «Կոշ» ՔԿՀ տեղափոխվի նաև գործով դեռևս չպարզված անհայտ անձի կողմից իր համար նախատեսված հանձնուքը:

«Հանձնուքների ընդունման կետում կալանավորի համար նախատեսված հանձնուքի զննության ընթացքում «Բջնի» հանքային ջրի տարայի մեջ լցված մուրաբայի միջից «Կոշ» ՔԿՀ-ի աշխատակիցները հայտնաբերել և առգրավել են թաքցված խոշոր չափի` 0.024 գրամ ընդհանուր քաշով «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող Բ8 գրառմամբ երեք դեղահաբեր, և դատապարտյալը առանց իրացնելու նպատակի խոշոր չափի թմրամիջոցը ապօրինի ձեռք բերել չի կարողացել և հանցագործությունը ավարտին չի հասցրել»,- նշված է մեղադրական եզրակացության մեջ:

Քրեական գործը քննում է դատավոր Ռուզաննա Բարսեղյանը:

Տեսանյութեր

Լրահոս