Բաժիններ՝

Խմած էի, ասի ոստիկաններին ու փրկարարներին ոտի հանեմ, տենամ՝ լավ կաշխատե՞ն. shamshyan.com

 shamshyan.com-ի փոխանցմամբ` ոստիկանության Չարենցավան բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Չարենցավանում գրանցված կեղծ ահզանգի փաստով:

Ժամը 20:10-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի մուտքի մոտ գտնվող կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել:

Ոստիկանների կանչով ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները: Վերջիններս մինչև հաջոդ օրը առավոտյան ժամը 06:00-ն որոնողական աշխատանքներ են կատարել, սակայն չեն հայտնաբերել ոչինչ:

Չարենցավանի ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզում են իրականությունը. Նրանք հայտնաբերում են ոստիկանություն ահազանգած քաղաքացուն, ով Արտակ Հովսեփյանն էԼ Վերջինս պատմում է. «Mercedes-ով գալիս էի Չարենցավան: Մի տղա կամրջի վրա կանգնեցրեց և հայտնեց, որ իր ընկերը, ում հայրը մի քանի օր առաջ է մահացել, իրեն կամրջից ցած է նետել»: Ու նա ոստիկաններին նկարագրում է այդ քաղաքացու արտաքին տվյալները:

Կ. Ազարյանն ամուսնացած է, ունի 3 տարեկան որդի: Ի դեպ, որոնողական աշխատանքները կատարվել են նաև Գյումուշ ՀԷԿ ջրամբարում, իսկ Կարենն իր քայլը հետևյալ կերպ էր բացատրում. «Խմած էի, ասի ոստիկաններին ու փրկարարներին ոստի հանեմ, տենամ, լավ լաշխատե՞ն»:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս