Իսրայելը մեծացրել է Պաղեստինի հանդեպ իր տարածքային հավակնությունները
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին հայտնել է, որ իր երկիրը վերանայել է հրեական բնակավայրերի ընդլայնման ցուցակը, որոնք պաղեստինցիների հետ հակամարտության վերջնական կարգավորումից հետո պետք է մնան Իսրայելի վերահսկողության տակ:
Նշվում է, որ եթե նախկինում Իսրայելը հավակնում էր բնակավայրերի երեք բլոկի պահպանմանը, ապա այժմ խոսքը գնում է չորսի մասին: Նախկին երեքին հավելվել է Բեյտ-Էլի բլոկը, որը գտնվում է Երուսաղեմից հյուսիս: Եթե այդ ցանկությունն իրագործվի, ապա պաղեստինյան պետությունը կզրկվի իր տարածքի 13 տոկոսից:
Նեթանյահուն բացատրել է, որ այն տարածքները, որոնցում գտնվում է Բեյտ-Էլը, հատուկ կարևորություն են ներկայացնում հրեաների համար (կրոնական նկատառումներով): Բացի այդ, նա Քերիին հասկացնել է տվել, որ մտադիր չէ երկրի տարածքներից տալ չորրորդ բլոկի փոխարեն, ինչի համար էլ Քերիին խնդրել է դիտարկել պաղեստինցիներին դրամական փոխհատուցում վճարելու հնարավորությունը: