2013 թվականին Վրաստանը եռապատկել է դեպի Ռուսաստան արտահանման ծավալը

Business Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին այսօր Թբիլիսիում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը 2013 թվականին եռապատկել է արտահանման ծավալը Ռուսաստան՝ համեմատած 2012 թվականի հետ:

Գարիբաշվիլին ընդգծել է, որ 2013 թվականին վրացական արտահանումը Ռուսաստանը դրամական արտահայտմամբ կազմել է ավելի քան 160 միլիոն դոլար: Նախորդ տարվա մայիսին 7-ամյա ընդմիջումից հետո վերսկսվել էր վրացական հանքային ջրերի արտահանումը Ռուսաստան, իսկ հունիսին՝ ալկոհոլային խմիչքների արտահանումը:

Բացի այդ, հուլիսից վերսկսվել էր Վրաստանից թեյի, դափնու տերևի ու չորացրած մրգերի արտահանումը Ռուսաստան, հոկտեմբերին մեկնարկել էր խնձորի, տանձի, սերկևիլի, արքայանարինջի արտահանումը, իսկ նոյեմբերին՝ ցիտրուսների արտահանումը դեպի Ռուսաստան:

Տեսանյութեր

Լրահոս