Բաժիններ՝

Իրանում շարունակում են հալածել և կալանավորել նորադարձ քրիստոնյաներին

Newsru.com-ի փոխանցմամբ՝ Իրանում շարունակում են հալածել և կալանավորել նորադարձ քրիստոնյաներին: Արդեն մի քանի տարի է, ինչ նմանատիպ ակցիաները թափ են հավաքում ամանորյա ժամանակաշրջանում, երբ քրիստոնյաները հավաքվում են երկրպագության համար:

International Campaign for Human Rights in Iran իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին Թեհրանից ոչ հեռու ընկած գյուղերից մեկում կալանավորել են 4 քրիստոնյայի:

Խոսքը գնում է Սառա Ռահիմինեժադի, Մաջիդ Շեյդաեի, Մուսթաֆա Նադրիի և Ջորջ Իսայանի մասին, որոնց ծեծի են ենթարկել ու կալանավորել Թեհրանից 36 կիլոմետր հեռավորության վրա ընկած Ֆարդիս գյուղում:

Անվտանգության ուժերը խուզարկություն են անցկացրել տանը, առգրավել են հավաքի մասնակիցների անձնական իրերը, համակարգիչ, նոութբուքեր, խտասկավառակներ, ընտանեկան ալբոմներ և այլն: Կալանավորվածների ընտանիքները դեռ տեղեկատվություն չունեն նրանց մասին, նրանց պահում են Էդվին բանտում:

Դրանից առաջ էլ 5 քրիստոնյայի (Ահմադ Բազյար, Ֆեգեհ Նասրոլաի, Մաստանեհ Ռաստեգարի, Ամիր Հոսեին Նեմաթոլաի և Հոսեյնինի) կալանավորել էին Արևելյան Թեհրանում, ընդ որում դա իրականացվել էր ամանորյա աղոթքի ժամանակ: Նրանց բանտարկության պայմանների մասին նույնպես չկա տեղեկատվություն:

Նշվում է, որ Իրանում պարսկալեզու քրիստոնյաների համար երկրի խոշորագույն եկեղեցին շարունակում է մնալ փակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս