Կոլերով․ «Մոսկվան դեմ չի լինի, եթե Սերժ Սարգսյանը որոշի փոխել վարչապետին»
Հայաստանի ներկայիս ներքաղաքական զարգացումները թելադրված չեն Մոսկվայից, և ընդհանրապես՝ Մոսկվան ուշադրությամբ չի հետևում հայաստանյան ներքաղաքական անցուդարձին, համոզված է ռուսաստանցի հայտնի քաղաքագետ, REX գործակալության ղեկավար Մոդեստ Կոլերովը: Այս մասին գրում է Ազատություն ռադիոկայանը։
Ռուսաստանցի փորձագետը համոզված է, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցներն համաձայնեցված չեն Կրեմլի հետ, և ընդհանրապես՝ Քոչարյանը միշտ կամ գրեթե միշտ գործել է ինքնուրույն:
Կոլերովը նաև կարծիք է հայտնել, որ Մոսկվան դեմ չի լինի, եթե Սերժ Սարգսյանը որոշի փոխել վարչապետին, կարծում է Կոլերովը, թեպետ վարչապետի անձը երկրորդական, երրորդական հարց է։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում