Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել մինչև հոկտեմբեր ԱՄՆ-ի դաշնային ծախսերը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել այն օրենքը, որը հնարավորություն է տալիս ԱՄՆ-ի կառավարությանը մինչև սեպտեմբերի 30-ը (ընթացիկ ֆինանսական տարվա ավարտ) ֆինանսավորել 1.1 տրիլիոն դոլարով:
Օրենքը հնարավորություն կտա խուսափել հոկտեմբերյան իրադարձություններից, երբ ֆինանսավորման դադարեցման պատճառով պետհիմնարկները կասեցրին իրենց աշխատանքները: Ակնկալվում է, որ հունվարի 18-ին այդ օրենքը կդիտարկի Սենատը:
Հարցախույզները վկայում են, որ բյուջետային տարաձայնությունները վնասում են Կոնգրեսում ներկայացված թե՛ դեմոկրատների, թե՛ սենատորների վարկանիշին: 2014 թվականին տեղի են ունենալու Կոնգրեսի հերթական ընտրությունները: