Վրաստանն ու Ռումինիան պատրաստվում են վերականգնել լաստանավային հաղորդակցությունը

Business Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարար Նատիա Միկելաձեն հանդիպել է PIONIERUL ընկերության նախագահ Գեդեոն Զելինսկու և Varity Cruises ընկերության գործադիր նախագահ Յանիս Վոնտասի հետ: Ռումինական պատվիրակությանն ուղեկցել է Ռումինայում Վրաստանի դեսպան Իլյա Գորգաձեն:

Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ հանդիպման հիմնական թեման եղել են ռումինական Կոստանցա նավահանգստի ու վրացական Բաթում և Փոթի նավահանգիստների միջև լաստանավային հաղորդակցության վերականգնումը և դրա հետ կապված կազմակերպչական հարցեր:

Վրացական կողմը հայտարարել է, որ պատրաստ է այդպիսի համագործակցության: Այցի շրջանակներում ռումինական կողմն այցելել է Բաթում և Փոթի նավահանգիստներ և գործարար հանդիպումներ է ունեցել նրանց ղեկավարների հետ:

Տեսանյութեր

Լրահոս