Արթուր Մարտիրոսյան. Վերջնական լուծում չկա
«Ես չեմ համարում, որ ղարաբաղյան հակամարտության խնդրի «վերջնական» լուծում կա: Ի՞նչ է նշանակում` «վերջնական» լուծում: Նույնիսկ, եթե պատկերացնենք, որ այսօր Ադրբեջանը ճանաչի Արցախը, արդյոք դա կլինե՞ր վերջնական լուծում: Ո՛չ, չէր լինի, որովհետև վերջնական լուծում չկա: Կան խնդիրներ, տարաձայնությունները, միևնույն է, մնալու են, կարող են ավելի սուր կամ մեղմ լինել»,- 168.am-ի հետ զրույցում ասել է բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանը:
Ըստ նրա, իհարկե, ամենացանկալին կլիներ պարադիգմայի փոփոխությունը, որ հակամարտության փոխարեն` համագործակցության պարադիգմա լիներ, ինչպես մի շարք եվրոպական դեպքերում, բայց դա առաջիկայում հնարավոր չէ:
«Պատերազմի այլընտրանքը դեռևս հնարավոր է, բայց շատ անհավանական, միգուցե իրենք խոսում են պատերազմի մասին, բայց բոլորը հասկանում են, որ եթե նման այլընտրանքի հնարավորություն ունենային, արդեն կօգտագործեին դա: Մնում է Հայաստանը մեկուսացնեն տարածաշրջանային ծրագրերից, բայց դա էլ ենք անցել արդեն: Այս քաղաքականության երկարաժամկետ ոչ կանխամտածված հետևանքն այն է, որ ՀՀ-ի ու ՌԴ-ի համագործակցությունն ավելի սերտանում է: Այսինքն` Ադրբեջանն անում է այն, ինչ երկարատև առումով գուցե հենց իր շահերից էլ չի բխում»,- ասել է նա:
Հարցազրույց ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ԺԱՄ» թերթի վաղվա տպագիր համարում: