Եվրամիությունը զիջեց առաջատարի դիրքերը Հայաստանի արտաքին առևտրում

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին հայտարարությունից հետո ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ առաջին անգամ ԱՊՀ երկրների հետ ապրանքաշրջանառության ծավալները 2013 թ. նոյեմբերի դրությամբ գերակշռել են ԵՄ-ի հետ առևտրի ծավալներին: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ անցած տարվա հունվար-նոյեմբերին ՀՀ-ԱՊՀ առևտրաշրջանառության ծավալն ընդհանուրի մեջ կազմել է 29.6% (աճի տեմպը՝ 4.5%), ԵՄ-ի՝ 28.0%-ի դիմաց (աճի տեմպը՝ 1.8%):

Ուշագրավ է, որ եթե ՄՄ անդամ Ռուսաստանի հետ ՀՀ առևտրաշրջանառությունը նշված ժամանակահատվածում աճել է 5.8%-ով, Բելառուսի հետ՝ 21.7%-ով, ապա Ղազախստանի հետ առևտրի ծավալները նվազել են 43.1%-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031