«Վիրավորական տոնայնությանն անցնելը խոսում է փաստերի բացակայության մասին». Էդ. Շարմազանովը՝ Քոչարյանի հարցազրույցի մասին. tert.am

Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, Tert.am–ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրապարակային ելույթներին, ասել է, որ քաղաքական բանավեճում վիրավորանքի գործիքակազմը չի զարդարում որևէ քաղաքական գործչի, առավել ևս պաշտոնաթող նախագահին:

«Քաղակականության մեջ բանավեճը ՀՀԿ-ի համար ընդունելի տարբերակ է, բայց երկրորդ նախագահի հարցազրույցը համեմված էր ոչ ընդունելի, որոշ դեպքերում նաեւ վիրավորական արտահայտություններով: Իսկ վիրավորական տոնայնությանն անցնելը խոսում է փաստերի բացակայության մասին»,– ասել է նա։
Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի վերլուծություններում ապագային ուղղված քայլեր չի տեսնում։ «Անցյալում մնացած քաղաքական գործչի վերլուծություններ են, որոնք ժամանակավրեպ են»,– ասաց նա:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Տեսանյութեր

Լրահոս