Իրանը կարող է իր ներդրումն ունենալ Սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման հարցում. Ջոն Քերի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը ողջունում է «Ժնև 2» կոնֆերանսին Իրանի մասնակցությունը, սակայն Թեհրանը պետք է աջակցություն հայտնի ժնևյան կոմյունիկեին: Այս մասին Փարիզում այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին.

«Մենք հավանության կարժանացնենք («Ժնև 2»-ին) Իրանի մասնակցելը: Եթե Իրանը հաստատի, որ կոնֆերանսին մասնակցելու է «Ժնև 2» կոնֆերանսի անցկացման համար դրված նպատակների շրջանակներում, ապա մենք կողջունենք նրանց մասնակցությունը: Նրանք նույնպես կարող են իր ներդրումն ունենալ հարցի խաղաղ կարգավորման մեջ:

Իրանին անհրաժեշտ է ՄԱԿ-ին ու մեզ հասկացնել տալ, որ նրանք պատրաստ են գալ կոնֆերանսի՝ «Ժնև 1»-ի աշխատանքները շարունակելու համար, ինչն անհրաժեշտ է, որ Իրանը խաղա ճիշտ, դրական դեր, որ Իրանն իրագործի «Ժնև 1»-ը»: Ակնկալվում է, որ «Ժնև » կոնֆերանսն անցկացվելու է հունվարի 22-ին:

Տեսանյութեր

Լրահոս