Գյումրու տնակների բակերում շարունակում են ապրել տիրոջը կորցրած շները
shirakcentre.org-ի փոխանցմամբ` Գյումրու տնակային ավաններում, ամեն օր կարելի է հանդիպում դառը ճակատագրի տեր մարդկանց: Պարզապես անհնար է չհուզվել, երբ ամեն քայլափոխի հանդիպում ենք արտագաղթած գյումրեցիների դատարկ տների կամ վագոն-տնակների, առավել ևս, երբ բակերում շարունակում են ապրել տիրոջը կորցրած շները:
Ներկայացվող լուսանկարի փոքրիկ բոբին 4-րդ տարին է մնացել է առանց տիրոջ, սակայն հավատարմորեն շարունակում է հսկել լքված բակն ու տնակը: