Հստակեցվել են սառեցված ակտիվներն Իրանին վերադարձնելու ժամկետները. Reuters

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հստակեցվել են միջուկային ծրագրի պատճառով սահմանված պատժամիջոցների շրջանակներում սառեցված ակտիվներն Իրանին վերադարձնելու ժամկետները: Այս մասին գործակալությանը հայտնել են ԱՄՆ-ի կառավարությունում նրա աղբյուրները:

Ընդհանուր առմամբ, արտերկրի բանկերում առկա իրանական հաշվեհամարներում սառեցվել է 4.2 միլիարդ դոլար: Նշվում է, որ Իրանը դրանց առաջին մասից (խոսքը գնում է 550 միլիոն դոլարի մասին) կկարողանա օգտվել փետրվարի սկզբին (1-3-ին): Իրանական ակտիվների հաջորդ մասը (450 միլիոն դոլար) պլանավորված է ապասառեցնել մարտի 1-ին:

Մարտի 7-ին Իրանը կկարողանա ստանալ ևս 550 միլիոն դոլար, իսկ ապրիլին՝ ևս 1 միլիարդ դոլար՝ երկու մասով (ապրիլի 10-ին՝ 550 միլիոն դոլար, իսկ ապրիլի 15-ին՝ 450 միլիոն դոլար): Եվս 550 միլիոն դոլարը երեք մասով կստացվի մայիսի 14-ին, հունիսի 17-ին ու հուլիսի 20-ին (կամ 21-ին):

Այս ամենն իրականացվում է Իրանի ու «Վեցյակի» միջև նախորդ տարվա նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ուժի մեջ են մտնելու հունվարի 20-ին:

Տեսանյութեր

Լրահոս