Քեթրին Էշթոնը պատրաստ է առաջին անգամ այցելել Իրան

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը պատրաստ է առաջին անգամ այցելել Իրան: Այս մասին հայտարարել է նրա մամլո ծառայության ներկայացուցիչը:

Վերջինիս խոսքերով՝ Քեթրին Էշթոնն արդեն իսկ ցույց է տվել, որ մտադիր է այցելել Թեհրան՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի հասնելու ճանապարհին առաջընթաց գրանցելու համար:

Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ իրենք ակնկալում են Քեթրին Էշթոնի այցն Իրան: Էշթոնին Իրան է հրավիրել Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Տեսանյութեր

Լրահոս