Բաժիններ՝

2014 թվականին Հարավային Կորեան ամերիկյան զորքերի վրա կծախսի ավելի քան 800 միլիոն դոլար

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի ԱԳՆ-ը երեկ հայտարարել է 2014 թվականին ամերիկյան զորքերի պահպանման նոր բյուջեի մասին: Այն 5.4 տոկոսով ավելին է՝ համեմատած նախորդ տարվա ցուցանիշի հետ: 2014 թվականին Հարավային Կորեան ամերիկյան զորքերի պահպանմանը կհատկացնի 869.5 միլիարդ վոն (819 միլիոն դոլար):

Ամերիկա-հարավկորեական նախորդ համաձայնագիրը ստորագրվել էր 2009 թվականին՝ հնգամյա ժամկետով: Դրա հետ կապված՝ նախորդ տարվա հուլիսին բանակցային 10 փուլից հետո ստորագրվեց նոր համաձայնագիր, որն ուժի մեջ մտնելու համար պետք է ստանա խորհրդարանի հավանությունը:

Ներկայումս Հարավային Կորեայում բազավորված է մոտ 28.500 ամերիկացի զինծառայող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս