Բաժիններ՝

Աշխարհի ամենաստեղծագործ ու արտասովոր միլիոնատերերը, գործարարներն ու քաղաքական գործիչները (լուսանկարներ)

Աշխարհում քիչ չեն հաջողության հասած  մարդիկ` միլիոնատերեր, գործարարներ, քաղաքական գործիչներ, որոնք հասնելով ամեն ինչի` շարունակում են համեստ կյանքով ապրել կամ էլ չեն հրաժարվում պատանեկան խենթություններից: Ի վերջո, փողն ու դիրքը կյանքում ամենակարեւորը չեն, եւ սեփական ուժերով դժվարությունները հաղթահարած հայտնիները գիտեն այդ մասին: AdMe.ru –ն ներկայացնում է նրանցից ոմանց:

Միլիարդատեր Ռիչարդ Բրենսոն

Մոլորակի ամենահարուստ անձանցից մեկը` սըր Ռիչարդ Բրենսոնը նաեւ վառ, ոչ ստանդարտ անհատականություն է, ինչի պատճառով նրան երբեմն «հիպի միլիարդատեր» են անվանում: Նա անգամ չէր խուսափել բորտուղեկցուհու  հագուստով սպասարկել AirAsia-ի ուղեւորներին` ընկերոջը գրազը տարվելու պատճառով:

mil1

Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոն

Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնն ամենեւին չի քաշվում երեւալ առանց փողկապի, սպորտային բաճկոնով եւ հեծանվորդի սաղավարտով: Դա տարօրինակ չէ, քանի որ Ջոնսոնը Բրիտանիայում հեծանվորդների շարժման ջատագովներից է:

mil2

Ռեյկյավիկի քաղաքապետ Յոնե Գնարե

Ռեյկյավիկի քաղաքապետ Յոնե Գնարեն բարձրագույն կրթություն չունի, նա հասցրել է լինել երգիծական դերասան, տաքսու վարորդ, իսկ 2010թ-ին ստեղծել է սեփական կուսակցությունն ու ընտրվել քաղաքապետի պաշտոնում:

mil3

Google-ի լեգենդ Սերգեյ Բրին

Համակարգչային բիզնեսի լեգենդ, Google Inc.-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը Ամերիկայի ամենահայտնի միլիարդատերերից է: Սակայն Սերգեյն աչքի է ընկնում բավականին համեստ կենսակերպով. նա երթեւեկում է ոչ թե շքեղ «Մերսեդեսով», այլ էկոլոգիապես մաքուր շարժիչով «Toyota Prius»-ով: Նա նաեւ սիրոմ է այցելել Սան Ֆրանցիսկոյի ռուսական թեյարան եւ հյուրերին հյուրասիրում է բորշչով:

mil4

Երջանիկ միլիոնատեր Կարլ Ռեբեդեր

Ավստրիացի միլիոնատեր Կարլ Ռեբեդերը, ով աղքատ ընտանիքից է եղել, ողջ կյանքն աշխատել է` միլիոնատեր դառնալու համար: 47 տարեկանում նա հասկացել է, որ իր միլիոններն ու իր ունեցվածքն իրեն դժբախտ են դարձնում եւ սկսել է ամեն ինչ վաճառել ու հիմնադրել է բարեգործական ընկերություն, որն օգնում է աղքատներին: Հիմա 50-ամյա Կարլը բնակավում է հին,  հարմարավետ փոքրիկ տնակում, որի ծախսերը չեն անցնում ամսական 1000 եվրոն եւ ճանապարհորդում ու դասախոսություններ է կարդում ողջ աշխարհում:

mil5

Անտուն միլիարդատեր Նիկոլաս Բերգգրյուեն

«Berggruen Holdings» ներդրումային ընկերության հիմնադիր, 2 միլիարդի կարողություն ունեցող Բերգգրյուենն իրականում բոմժ է: Նա 45 տարեկանում հանկարծ հասկացել է, որ նյութական ամեն ինչ փուչ է: Նա վաճառել է իր էլիտար  գույքը, հիմա ապրում է  ոչ թանկ հյուրանոցներում, շատ է ճանապարհորդում, իսկ երբեմն պարզապես գիշերում է իր գրասենյակում:

mil6

Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգ

Բլումբերգը, ով աշխարհի ամենահարուստների ցանկում 13 –րդ տեղն է զբաղեցնում, երթեւեկում է մետրոյով: Եւ դա PR քայլ չէ, այլ նրա կենսակերպը:

mil7

Միլիարդատեր` առանց միլիարդի

«Duty Free Shoppers» հանրահայտ ցանցի հիմնադիր Չայ Ֆինին իր 7,5 մլրդ կապիտալի մեծ մասը`  6,2 միլիարդը հատկացրել է «The Atlantic Philanthropies» բարեգործական հիմնադրամին, որը ֆինանսավորում է գիտական, կրթական ծրագրեր ողջ աշխարհում: Նման մասշտաբի բարեգործություն դեռ ոչ ոք չի արել: Նա ծրագրում է մինչեւ 2020 թ-ը իր ողջ կապիտալը ծախսել` օգնելով կարիքավորներին:

mil8

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս