Բաժիններ՝

Prada նորաձևության տան ղեկավարությունը կասկածվում է հարկերից խուսափելու մեջ

Prada ընկերության ղեկավարները՝ դիզայներ Միուչչի Պրադան և նրա ամուսինը՝ Պատրիցիո Բերտելլին, հարկերից խուսափելու գործի շրջանակներում հայտնվել են կասկածյալի կարգավիճակում։  Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով Իտալիայի իրավապահ մարմինների իր աղբյուրներին։

Այս մասին գրել է նաև Bloomberg-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։

Ոստիկանությունը պաշտոնապես ոչ հերքել և ոչ էլ հաստատել է այս տեղեկությունները։ Չի նշվում նաև, թե խոսքը որքան գումարի մասին է։

Կայքը գրում է, որ հարկային մարմինները Prada-ին պահանջներ են ներկայացրել դեռ 2013 թվականին։ Դեկտեմբերին ընկերության հաջողվել է իշխանությունների հետ համաձայնության գալ՝ խոստանալով Հոլանդիայի և Լյուքսեմբուրգի ակտիվները տեղափոխել Իտալիա, ինչպես նաև մարել բոլոր պարտքերը։

Սա առաջին դեպքը չէ, որ Իտալիայի իրավապահները պատասխանատվության են ենթարկում նորաձևության տների ղեկավարներին։ 2013թ. հունիսին դիզայներներ Դոմինիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբբանան դատապարտվեցին 1 տարի 8 ամիս ազատազրկման՝ հարկերից խուսափելու համար։

Prada ընկերությունը հիմնադրվել է 1913թ. Մարիո Պրադայի կողմից։ Ընկերության ներկայիս ղեկավարը վերջինս թոռնուհին է։ Prada-ին են պատկանում համանուն Prada բրենդը, ինչպես նաև Miu Miu և Church’s ապրանքանշիերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս