Իտալիայում հնարավոր կլինի երեխաներին տալ նաև միայն մայրական ազգանունը

Իտալիայի կառավարությունը հավանության է արժանացրել ընտանեկան օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը, ըստ որի երեխան կարող է կրել երկու ծնողների ազգանուններն էլ կամ էլ միայն մայրական ազգանունը` կողմերի համաձայնությամբ, հաղորդում են իտալական լրատվամիջոցները: Մինչ այժմ Իտալիայում երեխաներին կարող էր տրվել միայն հայրական ազգանունը:

Սակայն նման գաղափարն Իտալիայիում չի առաջացել. օինագիծն ընդունվել է Եվրախորհրդի պահանջով, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր որոշումներով Իտալիային մեղադրել էր երեխային միայն հայրական ազգանունը տալու օրենսդրական պահանջի համար` դա համարելով խտրականություն:

Օրինագիծը միանշանակ չի ընդունվել Իտալիայում: Վատիկանի ներկայացուցիչները կարծիք են հայտնել, որ օրենքը պետք է սահմանի երկու ծնողների ազգանունների օգտագործումը:

Տեսանյութեր

Լրահոս