Բոլորն էլ պետք է հոգնած լինեն այդ երևույթից. Վահագն Խաչատրյանը՝ Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հեռակա բանավեճի մասին

«Դուք էլ և բոլորն էլ պետք է հոգնած լինեն այդ երևույթից, Տիգրան Սարգսյանի բարոյախոսությունից, երբ իրականությունն այլ է, իսկ ինքը պատասխանատվությունից խուսափելու ձև է փնտրում»,- Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հերթական «հրաձգությանը» 168.am-ի հետ զրույցում այսպիսի գնահատական տվեց ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը:

Նրա բնորոշմամբ, երկրում իրավիճակը վատ է և ոչինչ չի փոխվում, իսկ նման հայտարարությունները, հեռակա մեղադրանքներն ու վերլուծությունները իրականության հետ կապ չունեն:

Նշենք, որ այսօր ԶԼՄ-ներով տարածվել է Տիգրան Սարգսյանի պատասխանը Ռոբերտ Քոչարյանին՝ շինարարության «փուչիկի», տնտեսական աճի և հիպոթեքի մատչելիության մասին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս