Երևան-Սևան ճանապարհահատվածում առկա է մառախուղ և մերկասառույց
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան ճանապարհահատվածի 10-16 կմ-ում առկա են մառախուղ և մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: