Հակառակորդը կրակահերթ է բացել Ներքին Կարմրաղբյուր գյուղի ուղղությամբ. news.am
Հակառակորդը հերթական անգամ հրադադարը խախտել է Տավուշի մարզի Ներքին Կարմրաղբյուր եւ Այգեպար գյուղերի ուղղությամբ, բարեբախտաբար տուժածներ չկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ներքին Կարմաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը: «Կրակոցները սկսեցին հունվարի 10-ի երեկոյան: Հիմնականում Ներքին Կարմրաղբյուր եւ Այգեպար գյուղերի հենակետերի ուղղությամբ էին կրակում: Դպրոցների, մանկապարտեզի եւ բնակելի տների վրա էլ են կրակել, սակայն փառք Աստծո զոհեր եւ վիրավորներ չունենք: Բարեբախտաբար նաեւ աշակերտները արձակուրդի մեջ են»,- պատմել է գյուղապետը: