Բաժիններ՝

ՄԱԿ ԱԽ-ն աջակցություն է հայտնել Իրաքի անվտանգության ուժերին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ ԱԽ-ի ներկայացուցիչները դատապարտել են «Ալ Քաիդայի» հետ կապված զինյալների գործողություններն Իրաքի Անբար նահանգում և իրենց աջակցությունն են հայտնել Իրաքի անվտանգության ուժերին.

«ՄԱԿ ԱԽ-ը դատապարտում է «Ալ-Քաիդայի» մասնաճյուղ «Լևանտում ու Իրաքում իսլամական պետության» (ISIL) հարձակումները Իրաքի բնակիչների վրա, որով փորձ է ձեռնարկվում ապակայունացնել իրավիճակը երկրում ու տարածաշրջանում»:

Փաստաթղթում ընդգծվում է, որ Իրաքի անվտանգության ուժերը, տեղի ոստիկանությունը և Անբար նահանգի ցեղերը ցուցաբերում են վիթխարի քաջություն՝ պայքար մղելով ISIL-ի զինյալների դեմ: ՄԱԿ ԱԽ-ի անդամները բոլորին, այդ թվում նաև տեղի ցեղերին կոչ են արել ընդլայնել համագործակցությունը բռնության ու ահաբեկչության դեմ պայքարում:

Բացի այդ, նրանք ընդգծել են ազգային երկխոսության ու միասնության հետագա ամրապնդման բացառիկ կարևորությունը: Իրաքի արևմուտքում գտնվող Անբար նահանգում, որը համարվում է «Ալ-Քաիդայի» գլխավոր հենակետը, 2013 թվականի դեկտեմբերից իրականացվում է մասշտաբային հակաահաբեկչական գործողություն:

ISIL-ի գերի ընկած հրամանատարներից մեկը խոստովանել է, որ իրենք Սաուդյան Արաբիայից ստացել են 150 միլիոն դոլար՝ Անբարում զինված խռովություն կազմակերպելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս