Բաժիններ՝

Սուրբ ծննդյան գիշերը Մոսկվայի հայկական եկեղեցին փակել է դռները և այցելուներին ետ ուղարկել. hetq.am

«Սուրբ ծննդին գնացինք եկեղեցի, ժամը 24:00-ն էր: Մեզ ասացին, որ եկեղեցին փակ է, և որ մենք գնանք տուն, վաղը գանք»,- պատմել  է Մոսկվայում բնակվող Շուշան Ա.-ն (խնդրել է  ազգանունը չհրապարակել): Այս մասին գրում է hetq.am-ը:

Մոսկվայի նորակառույց՝ Սուրբ Պայծառակերտության հայկական եկեղեցու գլխավոր մուտքի դարպասները այցելուների համար փակ են եղել հունվարի 6-ին, և Սուրբ ծննդյան գիշերը եկեղեցի այցելած հայ հավատացյալներին պահակը հորդորել է վերադառնալ տուն, առավոտյան 10:30-ից հետո նոր այցելել եկեղեցի:

Շուշանը պատմել է , որ այդ ժամին դարպասների մոտ շուրջ 50 մարդ է եղել. «Խնդրում էինք, որ ներս թողնեն, մեզ չէին թողնում եկեղեցի»: Պահակին շատ խնդրելուց հետո միայն վերջինս Շուշանին և նրա ընտանիքի անդամներին, մի քանի անգամ նորից խնդրելուց հետո՝ նաև մյուս հավաքվածներին ետնամուտքից առաջնորդել է եկեղեցի:

«Շատ էինք նեղվել: Ես ասում եմ՝ փոխանակ կանչեք եկեղեցի, վանում եք: Ասացին՝ վերևից հրաման ենք ստաացել, որ ժամը 24:00-ին եկեղեցի մարդ չթողնենք»,- պատմել է Շուշանը:

Զարմանալիորեն դրսում հավաքվածները եկեղեցու ներսում տեսել են բազմաթիվ մարդկանց: Նրանք կարծում են, որ, ամենայն հավանականությամբ, հյուրերի շարքում եղել են ինչ-որ «հեղինակավորներ», որոնց նեղություն չտալու համար մյուս այցելուներին հետ են ուղարկել:

«Մորաքրոջս աղջկա բարեկամներն էլ են էդ ժամանակ եկել եկեղեցի, բայց ասել են, որ փակ է, ետ են գնացել: Իսկ հաջորդ օրը ռուսական եկեղեցին էր նշում Սուրբ ծնունդը ու մինչև լույս բաց էր: Իսկ մեզ ասացին՝ գնացեք, վաղը 10:30-ից հետո եկեք, բայց վաղը 10:30-ին հաստատ բոլորը չէին գալու, ու էդպես հային վանում են եկեղեցուց»,- պատմել է Շուշանը:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս