Զուրաբ Աբաշիձեի ու Գրիգորի Կարասինի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Սոչիի օլիմպիական խաղերից հետո
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի վերջին՝ Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի ավարտից հետո:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են առևտրային-տնտեսական հարաբերությունները, տրանսպորտային հաղորդակցությունը, հումանիտար-մշակութային հարցեր ու վիզային ռեժիմի վերացմանն առնչվող հարցեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Զուրաբ Աբաշիձեն:
Աբաշիձեն հույս է հայտնել, որ Սոչիի օլիմպիական խաղերը կանցնեն հանգիստ իրավիճակում՝ առանց որևէ արտակարգ դեպքերի ու անակնկալների: Սոչիում Ձմեռային օլիմպիական խաղերն անցկացվելու են փետրվարի 7-23-ին: