Այս տարի կհստակեցվի Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև ռազմավարական կապերի ապագա ձևաչափը. Իլհամ Ալիև

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև ռազմավարական կապերի ձևաչափը կհստակեցվի ընթացիկ տարում: Այս մասին երեկ տեղի ունեցած կառավարության նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը.

«Նախորդ տարի վիզաների դյուրացման մասին կարևոր համաձայնագիր ստորագրվեց ԵՄ-ի հետ: Դա ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների դրսևորում է: Այդ հարաբերությունները կզարգանան նաև հետագայում: Ներկայումս՝ 2014 թվականին, բնականաբար պետք է հստակեցվի Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև ռազմավարական կապերի ապագա ձևաչափը: Ադրբեջանը ձգտում է արդյունավետ գործարար հարաբերություններ հաստատել ԵՄ-ի և այլ կազմակերպությունների հետ: Մեզ հաջողվել է հասնել դրան»:

Հիշեցնենք, որ կառավարության նիստում Իլհամ Ալիևը 2014 թվականն Ադրբեջանում հայտարարել էր արդյունաբերության զարգացման տարի:

Տեսանյութեր

Լրահոս